Երևանում անշարժ գույքի գները 2020-ին

Անշարժ գույքի շուկան տնտեսության «շարժիչ ուժն» է՝ կապիտալ ստեղծելու հիմնական գործիքը՝ հետագայում նաև հանդիսանալով վարկի/գրավի ապահովագիր։

Business Armenia
2 min readAug 3, 2020
Բնակարանների և առանձնատների գները Երևանում

Անշարժ գույք ձեռք բերելիս բազմաթիվ հանգամանքներ կան, որոնց առանձնապես անհրաժեշտ է ուշադրություն դարձնել՝ սկսած երկրի տեսնասական վիճակից մինչև բնակարանի և առանձնատան տեղադրությունը՝ կլիմայական տեսանկյունից։

Ինչպիսին կլինի ներդրումային միջավայրն ու ինչ ռիսկեր կան բիզնեսում․ կանխատեսումներ և տենդենցներ Հայաստանում 2020թ․-ի համար։ Կարդալ հոդվածը այստեղ >

Սովորաբար անշարժ գույքի շուկայի գնագոյացումները վեկտոր են թելադրում ֆինանսական և բիզնես ցիկլերին՝ իրենցից ներկայացնելով տնտեսական բարոմետր, որը հսկա ինֆորմացիա է տալիս տնտեսական հետագա զարգացումների մասին։

Վերջին երկու տարիներին (2018–2019թթ) անշարժ գույքի շուկան ակտիվ էր՝ գործարքների թվի աճի հետ զուգահեռ գների բարձրացումով։

Ընդ որում գնային աճ նկատվում էր ոչ միայն տների/բնակարանների, այլ հողատարածքների, արտադրական տարածքների, գրասենյակային, անգամ ավտոտնակների հատվածում։ Այսպիսի ակտիվությունը պայմանավորված է եղել մի քանի գործոներով, սակայն հիմնական շարժիչ ուժը ոլորտի փորձագետները համարում են եկամտահարկի վերադարձով պայմանավորված հիփոթեքային վարկավորման ծրագիրը։

Անշարժ գույքի շուկան ծանրաշարժ է և դանդաղ է արձագանքում ճգնաժամերին

Տեղին է նաև նշել, որ հետաքրքրությունը մեծ է եղել հատկապես նորակառույց շենքերի ու թաղամասերի նկատմամբ՝ պայմանավորված լինելով վերոհիշյալ եկամտահարկի հաշվին վարկի մարման հնարավորությամբ։ 2019-ին Երևանում անշարժ գույքի գնաճ է նկատվել՝ համեմատած 2018-ի վիճակագրական տվյալների հետ՝ գրանցելով 1քմ մակերեսի համար 10,8% աճ։ Գնաճը հիմնականում նկատվել է Աջափնյակում, Արաբկիրում և Կենտրոնում։

Անշարժ գույքի գները 2020-ի առաջին կիսամյակում

Կադաստրային գների ինդեքսի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, 2019-ի նույն եռամսյակի համեմատ, Երևանում բնակարանների միջին գները 1 քմ-ի դիմաց աճել են 12.1% -ով:

Անշարժ գույքի շուկան ծանրաշարժ է և դանդաղ է արձագանքում ճգնաժամերին։ Ներկա պահին գների էական փոփոխություններ չեն նկատվում, սակայն առքուվաճառքի թվի անկումն արդեն իսկ փաստ է՝ սկզբում պայմանավորված ինքնամեկուսացմամբ, հետո էլ՝ անորոշության շրջանում կտրուկ որոշումներից խուսափելով։

2020թ․ տարվա մարտին Հայաստանում Հանրապետությունում վաճառվել է 1293 բնակարան՝ 7,7%-ով պակաս, քան անցած տարվա նույն ամսվա ընթացքում։ Երևանում մարտ ամսին գրանցվել է 907 առուվաճառքի գործարք՝ 8.7%-ով պակաս, քան անցած տարվա նույն ամսին։

Մասնագետների կարծիքով, հնարավոր չէ հստակ կանխատեսումներ անել: Շուկայի զարգացումները կախված են շինարարության տեմպերից և պետության աջակցությունից:

Ընդհանուր առմամբ չնայած գների հարաբերական ստաբիլությանը՝ ոլորտի պատասխանատուները չեն բացառում առաջիկայում գնանկումները։

— — —

Ինչպես կողմնորոշվել անշարժ գույք գնելիս

Նախ և առաջ ցանկացած տիպի անշարժ գույք փնտրելիս հիշեք մի բան՝ պրոցեսը համբերություն է պահանջում։

Կարդացեք ամբողջությամբ, թե ինչպես կողմնորոշվել Երևանում անշարժ գույք ձեռք բերելիս։

--

--

Business Armenia

We cover latest updates and events related to Armenia’s business environment such as economy, constructions, investments, partnerships and startups