Ինովացիոն օնլայն ծրագրակազմ 3D/2D մոդելավորման ինդուստրիայում
BeeGraphy-ն ինովացիոն վեբ-հարթակ է, որտեղ օգտատերերը կարող են գնել և ստեղծել 2D/3D պարամետրիկ* մոդելներ։
2D և 3D պարամետրիկ մոդելների առաջին խանութը աշխարհում
BeeGraphy-ն գործարկում է աշխարհում առաջին օնլայն հարթակը, որտեղ ներկայացված են արտադրության, մուլտիմեդիայի և խաղային ինդուստրիայի համար պատրաստի և ճշգրիտ պարամետրիկ 2D և 3D մոդելներ։
BeeGraphy Shop 2D/3D մոդելների խանութի յուրահատկությունը կայանում է նրանում, որ մոդելները հենց խանութի միջերեսում՝ առցանց ռեժիմում, կարելի է ենթարկել պարամետրիկ փոփոխությունների և ստանալ նոր պարամետրերով ու տեսքով մոդել։ Անհատականացված մոդելի ֆայլը կարելի է ներբեռնել STL կամ OBJ ձևաչափով (պարունակում է նաև 2D գծագրակազմը) և օգտագործել արտադրության մեջ, օրինակ, տպել համակարգչաթվային հաստոցներով (CNC) կամ 3D տպիչներով։
Աշխարհում առաջին օնլայն պարամետրիկ մոդելավորման ծրագիրը
BeeGraphy ընկերությունը ստեղծել է 2D/3D պարամետրիկ մոդելավորման օնլայն խմբագրիչ, որի անալոգը աշխարհում դեռևս գոյություն չունի։ BeeGraphy-ի մոդելավորման ծրագրակազմում օգտագործվում են NURBS-ի վրա հիմնված մաթեմատիկական մոդելավորման ալգորիթմերը, ինչի արդյունքում մոդելների կորերի ճշգրտությունը հասնում է առավելագույնի։
Ինչ հնարավորություններ է տալիս BeeGraphy Editor-ը
- Պարամերտիկ երկչափ և եռաչափ մոդելավորման օնլայն խմբագրիչ (որը միակն է օնլայն ռեժիմում)։
- Նախագծողների և դիզայներների թիմերի միջև համագործակցություն իրական ժամանակում (Real-time collaboration)։
- Հաճախորդ-դիզայներ-արտադրող միջավայրում աշխատանքային հաղորդակցության բարելավում և գործընթացի արագության և արդյունավետության բարձրացում:
- API, որը հնարավորություն է տալիս ինտեգրել BeeGraphy-ի մոդելները և NURBS համակարգը այլ օնլայն հարթակներում և ուսումնական հաստատություններում։
- Ամպային սերվերներում մեծ ծավալով 3D և 2D մոդելներ պահելու և խմբագրելու հնարավորություն, որը տալիս է միայն Beegraphy-ն։
- Պարամետրիկ մոդելի եռաչափ տեսք (3D view), ինչը թույլ է տալիս, որպեսզի նախագծողները և մոդելավորողները տեսնեն մշակվող մոդելի տեսքը եռաչափ տարածության մեջ իրական ժամանակում, ինչպես նաև ցուցադրել այն գործընկերներին և պատվիրատուներին: Այս գործառույթը բազմաթիվ մոդելավորողների կօգնի խուսափել հավելյալ ծառայություններից և թույլ կտա խնայել գումար։
Առաջիկայում՝ BeeGraphy Editor-ի ամբողջական գործարկման հետ զուգահեռ, հարթակում գրանցված նախագծող օգտատերերը ևս կկարողանան իրենց ստեղծած պարամետրիկ 2D/3D մոդելները ներկայացնել վաճառքի անմիջապես BeeGraphy Shop-ում՝ ստեղծելով եկամտի նոր աղբյուր։
Այս պահին BeeGraphy Editor մոդելավորման ծրագիրը գտնվում է վերջնական լրամշակումների փուլում (թեստավորման V0 փուլ)։ Ծրագրակազմի առաջին հիմնական կայուն տարբերակը (V1.0)նախատեսվում է 2022 թ․ փետրվարի 27-ին։ Միևնույն ժամանակ BeeGraphy-ն հնարավորություն է տալիս նախագծողներին և մոդելավորողներին օգտագործել Editor-ի ընթացիկ հնարավորությունները, մինչև 2022թ․ մայիսի 1-ը անվճար, և թողնել կարծիք առկա գործիքաշարերի և հնարավորությունների վերաբերյալ։
BeeGraphy Editor օնլայն մոդելավորման ծրագիրը հասանելի է այս հղումով՝ https://app.beegraphy.com
* Պարամետրային ձևավորումը (parametric design) ալգորիթմական մտածողության վրա հիմնված գործընթաց է, որը հնարավորություն է տալիս արտահայտել պարամետրեր և կանոններ, որոնք միասին սահմանում, կոդավորում և պարզաբանում են դիզայնի մտադրության և դիզայնի արձագանքի միջև կապը:
Պարամետրային դիզայնը դիզայնի պարադիգմ է, որտեղ տարրերի միջև կապն օգտագործվում է բարդ երկրաչափությունների և կառուցվածքների նախագծումը ձևոփոխումների ենթարկելու համար:
— —
BeeGraphy ընկերության պաշտոնական թարմացումներին և մասնագիտական հոդվածներին կարող եք հետևել ընկերության բլոգում։
— —
Ստեղծեք ձեր անվճար բիզնես այցեքարտը Biznet.am հարթակում
Ծանոթացեք ՏՏ ինդուստրիայի և բիզնեսի նորություններին մեր բիզնես բլոգում » Biznet.am/blog